Տնտեսական

06.03.2009 17:35


Խուճապ ու մի բան էլ ավելի (կամ պահանջվում են արհեստավարժ տնտեսագետներ)

Խուճապ ու մի բան էլ ավելի (կամ պահանջվում են արհեստավարժ տնտեսագետներ)

Հայաստանի ֆինանսական շուկան պայթեց: Եկավ, ի՞նչ տեղի ունեցավ և ինչու՞ տեղի ունեցավ հարցերին պատասխան տալու ժամանակը: Պատասխանն ու պարզաբանումներն առաջին հերթին ակնկալվուլվում էր ստանալ վարչապետից: Նա առայժմ լռում է: ԿԲ նախագահը կայուն դրամից հրաժարվելը պայմանավորեց տնտեսության և ֆինանսական համակարգում տեղի ունեցող զարգացումներով, համաշխարհային ճգնաժամով, այլ գործոններով, որոնք ի դեպ տևական ժամանակ անտեսվում էին: Ասենք, Տիգրան Սարգսյանը ինքնավստահ կեցվածքով(հակասելով իր իսկ նախորդ հավաստիացումներին) պարբերաբար հայտարարում էր, թե Հայաստանը ապահովագրված է տնտեսական լուրջ ցնցումներից: Վարչապետը սխալվեց: Հիմա էլ հարկավոր է հիմնավորել երկրի ֆինանսա-տնտեսական դաշտում տեղի ունեցողը: Այն է պահանջվում են մասնագետներ, ովքեր անկեղծ հավատալով սեփական խոսքին՝ կփորձեն հիմնավորել վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը: Եվ այստեղ առաջանում է հաջորդ խնդիրը: Ո՞վ կարող է դա անել: Ո՞վ կցանկանա հարցն, այս պարագայում, ինչպես և շատ այլ դեպքրում անիմաստ է: Այն է պահանջվում են լուրջ մասնագետներ: Ասենք ԱԺ-ի ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հնարավոր չէ կանախատեսել փոխարժեքի տատանումները՝ ավելացնելով որ ԿԲ-ի որոշումն հիմնավորված է և խուճապի որևէ նախադրյալ չկա: Գագիկ Մինասյանն էլ սխալվեց: Նրա փաստարկներից մեկ օր էլ չէր անցել, երբ դրամի կտրուկ արժեզրկումը առաջացրեց խուճապ. մի բան էլ ավելի: Վարչապետը լռում է, ԿԲ նախագահի պարզաբանումները բավականին խոցելի են, կոալիցիոն գործընկերները իրավիճակը <<վեր լուծելու>> փուլում են...

Գանք ընդդիմությանը: Ընդդիմությունը անմիջապես արձագանքեց. <<պետությունը սնանկ է>>: Սակայն նույն ըդդիմադիր գործիչները որպես կանոն տնտեսական խնդիրները ստորադասել են քաղաքակններից՝ բավարարվելով միայն ստվերային տնտեսության, մենաշնորհների ու համատարած կոռուպցիայի վերաբերյալ արվող կարգախոսային գնահատականներով: Մինչդեռ, տնտեսական դաշտից SOS-ի ազդանշանները մեծ հաշվով տեղ չեն հասել նաև ընդդիմության պարագայում:

Գանք անկախ փորձագետներին: Տնտեսագիտական մտքի կրողներ, որոնք կկարողանան գործընթացները ճիշտ ու ժամանակին գնահատել, ըստ այդմ անել քիչ թե շատ իրատեսական կանխատեսումներ, մեզանում իհարկե կան: Սակայն ի՞նչու են իշխանությանը բավարարում անընդհատ ձախողվող մասնագետները, իսկ ընդդիմությանը ուշացումով չարախնդացող նրանց գործընկերները, այնուհանդերձ մտահոգության տեղիք է տալիս: Ասենք մտահոգվելու ժամանակ ու ցանկություն էլ չի մնում, երբ դրսում <<սև երեքշաբթի է>>:

Միգուցե իսկապե՞ս տնտեսական վերլուծական միտքը կտրված է իրականությունից, և ժամանակն է հայտարարել <<Պահանջվում են արհեստավարժ մասնագետներ>> թեմայով համազգային մրցույթ:

P.Քաղաքական ուժերից ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ պարզաբանում ստանալու մեր փորձերը մնացին անարձագանք: Իսկ մամուլի ակումբներից մեկում բանախոսը պահանջեց վարչապետի, ԿԲ նախագահի, Ֆինանսների նախարարի հրաժարականն ու մի բան էլ ավելի:

S.

Այս խորագրի վերջին նյութերը