Լրահոս

16.09.2019 10:50


BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դիերը դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դիերը դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վարոս Մարկոսյանի վարած BMW մակնիշի 01 МV 066 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Ադամյանի վարած КамАЗ 53213 մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի և 2 ուղևորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ BMW-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել КамАЗ-ին, ինչից առաջացել է հրդեհ:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Կրակը վայրկյանների ընթացքում տարածվեց, փրկարարները րոպեների ընթացքում 2 ավտոյով հասան դեպքի վայր, բայց ոչինչ չէին կարող անել, կրակը հանգցնելուց հետո նոր իմացանք, որ 3 հոգի վառվել է»։

Փրկարարները 1 ժամից ավելի տանջվեցին և հատուկ տեխնիկայի միջոցի օգտագործմամբ կարողացել են ավտոմեքենան մասնատել, որպեսզի դիերը դուրս բերեն:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղևորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել КамАЗ-ի վարորդ Ռ. Ադամյանը և նրա ուղևոր՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Սարգսյանը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը