Լրահոս

27.04.2010 12:41


Մովսես Շահվերդյան. «Հայ–թուրքական գործընթացում իրավիճակային փոփոխություն չկա»

Մովսես Շահվերդյան. «Հայ–թուրքական գործընթացում իրավիճակային փոփոխություն չկա»

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին՝ ասել է, թե իրենք այսօր ՀՀ նախագահի հայտարարությունը ճիշտ չեն գնահատում։

-Ի՞նչ է նշանակում՝ կասեցվում է։ Հայկական կողմը արեց ինչ-որ քայլեր, արձանագրություններն ուղարկեց խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողով, քննարկվեց, և արդեն այդ պահից ԱԺ նախագահի կողմից հայտարարվեց, որ մենք կսպասենք թուրքական կողմի հետագա քայլերին։ Եվ երբ թուրքական կողմն էլ ադեկվատ քայլեր կանի, կշարունականենք  նաև մնացած քայլերը։ Այսինքն կմտնի քառօրյա, կքննարկվի և կվավերացվի։ Հիմա մենք, փաստորեն, ավելի բարձր մակարդակով՝ ՀՀ նախագահի մակարդակով, ասել ենք այն նույն բանը, ինչ-որ ասվել էր ԱԺ-ում։ Նոր բան չի ասվել։ Հարցը էլի մնում է օրակարգում,-նշել է նա։

Ըստ Մովսես Շահվերդյանի՝ մեծ հաշվով իրավիճակային փոփոխություն չկա, պարզապես մենք  թուրքերին թեմա տվեցինք խուսանավելու և միգուցե հարցի ձգձգումը կապելու հայկական կողմի հետ։

-Մի պահ՝ վերջին ամիսներին, «Ոչ»-ի շարժման քարոզչության մեջ նկատվեց այսպիսի մոտեցում, որ կարծես թե մենք արդեն արձանագրությունների հետ համակերպվել ենք, և հիմա խնդիրը դրված է, թե  արձանագրությունները ե՞րբ կվավերացվեն և առաջինն ո՞ւմ կողմից։ Ամբողջ ուշադրությունը սևեռվեց վավերացմանը, մինչդեռ «Ոչ»-ի շարժումը ոչ թե վավերացմանն էր վերաբերում, այլ ընդհանրապես մենք գնտում ենք, որ այդ արձանագրությունները հայկական կողմի համար բարենպաստ չեն,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը