Աշխարհ

15.09.2019 20:31


29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է (տեսանյութ)

29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է (տեսանյութ)

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկնարկել է “Born to win” «Ծնվել եմ ապրելու համար» գեղեցկության մրցույթը՝ նախատեսված սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց համար: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է մասնագիտությամբ սպորտային հոգեբան, 29-ամյա գեղեցկուհի Գոհար Նավասարդյանը:

Մրցույթի եզրափակչում մասնակից կանայք ոչ միայն կցուցադրեն խմբային պար, այլև հանդես կգան անհատական համարներով: Գոհարը որոշել է պատասխանատու այս օրը բեմ դուրս գալ հայկական «Ուզունդարայով»:

Հավելենք, որ “Born to win”-ին մասնակցելու համար Գոհարը նաև տեսաուղերձ է պատրաստել, որում պատմում է այն մասին, թե ինչպես հաշմանդամություն ձեռք բերեց, խոսում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին: Նա հաշմանդամություն է ձեռքբերել 2003 թվականին, մինինգիտի հետևանքով: Արդեն 16 տարի է՝ անվասայլակի վրա է, բայց դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով: Ավտոմեքենա է վարում, աշխատում ԱԻՆ-ում, զբաղվում սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների, մրցույթների և վայելում կյանքի յուրաքանչյուր րոպեն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը