Լրահոս

15.09.2019 20:12


«Մարիաննա» ՍՊԸ-ի աշխատակիցը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

«Մարիաննա» ՍՊԸ-ի աշխատակիցը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Արամ Ս.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AA 108 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 55-ամյա Աբրահամ Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արամ Ս.-ն աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքի ՍՊԸ-ում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը