Լրահոս

15.09.2019 20:09


Զբոսաշրջության կոմիտեն զգուշացնում է․ խուսափե՛ք մոտ օրերս Արագած բարձրանալուց

Զբոսաշրջության կոմիտեն զգուշացնում է․ խուսափե՛ք մոտ օրերս Արագած բարձրանալուց

Սեպտեմբերի 14-ին արտառոց ողբերգական դեպք է գրանցվել․ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատը ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր, որտեղ արդեն իսկ օգնության էին հասել հայ լեռնագնացները։ Ցավոք, լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում լեհ զբոսաշրջիկի մահվան կապակցությամբ։

Խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ՝ Զբոսաշրջության կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց։ Հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․
☑️Բարձրանալ մեծ խմբերով
☑️Վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ
☑️Տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ
☑️Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը