Լրահոս

15.09.2019 19:52


Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՍA 041 համարանիշի և Mercedes մակնիշի 10 AM 606 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են. 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ընտանիք են. մայրն ու հայրը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը