Լրահոս

15.09.2019 11:14


«Անկախության մարաթոն». օր 12-րդ (տեսանյութ)

«Անկախության մարաթոն». օր 12-րդ (տեսանյութ)

Շարունակվում է «Հաղթանակած» նախաձեռնության «Անկախության մարաթոնը»։

Իջևանն ու Նոյեմբերյանը ևս «Անկախության մարաթոնի» խորհրդանշական ուղու մի մասը դարձան։

«Անկախության մարաթոն»-ի անդամները նախաձեռնությունը ներկայացրին և հաղթական ուղով հասան Մարտունի, Գավառ և Ծաղկաձոր։ Երթուղին իրադարձություններով հարուստ էր: Մասնակիցները այցելեցին Մարտունու շրջանի Արցախի ազատագրական պայքարի նվիրյալների Փառքի Սրահ, ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարին, իսկ օրվա ավարտին նշեցին հայ ազգի մի նոր զինվորի լույս աշխարհ գալու ավետիսը։ Դե իսկ Կոտայքի մարզում մարաթոնի ընթացքը շարունակվեց Ծաղկաձոր քաղաքի այցելությամբ, որտեղ ևս իրականացվեցին տեղեկատվական միջոցառումներ։

Մարաթոնի մասնակիցներն այցելեցին նաև Եղեգնաձոր։

Մարաթոնի մասնակիցները այցելեցին դպրոց, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված խաչքարին, ինչպես նաև ունեցան հանդիպումներ Եղեգնաձորում բնակվող ազատամարտիկների հետ։

Մանրամասները և մարաթոնի մյուս օրերի ընթացքն ամփոփ՝ տեսանյութերում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը