Մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ․ Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր նախորդ հեղինակային հոդվածում անդրադարձել էր անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին, ինչին հետևել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի արձագանքը։ Tert.am–ը ներկայացնում է թեմայի վերաբերւյալ Արմեն Գևորգյանի նոր հոդվածը։
ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։
Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։
Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատար կերպով ներկայացնել ռիսկերը։
Բայց մինչ այդ, նախկիններին ուղղված ակնարկներին պատասխանեմ այսպես. այն, ինչը մենք արել ենք, և այն, ինչը կառուցել ենք, հենց այն է, ինչը Դուք այսօր փորձում եք հարկել անհասկանալի սկզբունքներով։
Ես ուրախ եմ, որ իմ նշած մտահոգություններն ինչ-որ չափով օգնեցին, քանի որ Դուք փաստում եք, որ չեն բարձրանալու անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Սա կարևոր հայտարարություն է և պետք է ի գիտություն ընդունել։ Բայց այս օրենքը ճանապարհ է բացում դրույքաչափերի հետագա բարձրացման համար։
Հաջորդը. տեղեկացնեմ, որ առաջարկվող համակարգի մասին ես գրել էի հունիսին՝ իմ առաջին հրապարակումներում։ Եթե ծանոթ չեք, կարող եմ խնդրել՝ նորից հրապարակեն։ Միասնական հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական բաղադրիչն է գույքի գնահատման նոր մոտեցումները, մշակվել է իմ ղեկավարությամբ, երբ ես տարածքային կառավարման նախարարն էի։ Չընդունվի որպես կշտամբանք, բայց նույնիսկ այս հարցում Դուք օգտվում եք այն բանից, ինչը թողել են «նախկինները», տվյալ դեպքում՝ ես։ Կյանքի բերումով ես չհասցրի հասնել դրա իրականացմանը օրենքների տեսքով, քանի որ, ի տարբերություն շատ շատերի, սկզբունքային խնդիրների պատճառով 2014թ. հրաժարական տվեցի։ Երբ իմ գլխավորությամբ մասնագետների թիմը մշակում էր այս կոնցեպցիան, մենք հասկանում էինք բոլոր ռիսկերը և ունեինք հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես չեզոքացնել այդ ռիսկերը անշարժ գույքի շուկայի համար։ Ի դեպ, Ձեր կառավարությունն ի սկզբանե այս թեման բացել է ոչ թե հարկման համակարգի փոփոխության և գույքի գնահատման նոր համակարգի ներդրման, այլ՝ հենց գույքահարկի բարձրացման համատեքստում։ Մեկ անգամ ևս ասեմ, որ ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության գրավականներից է հաղորդակցության հմտությունը։ Ես, օրինակ, այս կոնցեպցիան մշակելիս մանրակրկիտ քննարկել եմ այն՝ համայնքների ղեկավարների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այն մի քանի անգամ քննարկվել էր երկրի ղեկավարների մասնակցությամբ: Արդյոք Դուք անց՞ել եք այդ նույն ճանապարհը։
Հատուկ իրազեկների համար ասեմ, որ 2007-ին Հայաստանում ոչինչ չի պայթել և չի փլուզվել։ Դուք կրկին ճիշտ դասը չեք սերտել։ Անշարժ գույքի շուկան 2008-ին փլուզվել է ԱՄՆ-ում՝ առաջացնելով հայտնի ճգնաժամը։ Պատճառների մասին կարող եմ մեկ այլ առիթով հանգամանալից խոսել Հարվարդի բիզնես դպրոցում այդ թեմայով անցած հատուկ դասընթացների նյութերի հիման վրա։ Ի դեպ, հիշեք, թե 2008-ից ի վեր ինչ գին վճարեց Միացյալ Նահանգները՝ իրավիճակը շտկելու համար։ Մեզ համար նման ճգնաժամը լինելու է կործանարար, հատկապես եթե սրան գումարենք նաև բանկային համակարգի հնարավոր ճգնաժամը՝ բանկային գաղտնիքի վերացման և արդեն իսկ նշմարվող սպառողական վարկավորման ռիսկայնության համատեքստում։ Ինչպես նաև՝ երկրում օտարերկրյա ուղիղ ներդրումների սրընթաց անկման պարագայում։ Դուք այս խնդրին նայում եք նեղ, կադաստրային հայացքով, ինչը նորմալ է կոնկրետ ոլորտային պաշտոնյայի համար։ Ես սովորել եմ նայել ավելի լայն՝ ամենատարբեր գործոններ հաշվի առնելով։ Մի վիրավորվեք, երբ Ձեզ խորհուրդ են տալիս կամ նախազգուշացնում են։ Նույնիսկ Ձեր մեկ տարվա պաշտոնավարումը կադաստրի պետի պաշտոնում չի երաշխավորում մեր անշարժ գույքի շուկայի երկարատև կայունությունն ու բարգավաճումը։
Հաջորդը. կադաստրը հանդիսանում է սովորական պետական մարմին, որը գրանցում է սեփականության հանդեպ իրավունքը։ Ժամանակին այս մարմնի բարեփոխումը նույնպես, ցավոք, մնաց անկատար։ Եթե խոսում ենք հռոմեական կամ այլ մոտեցումներից, ապա անտեղյակների համար ասեմ, որ ընդհանրապես աշխարհում շատ քիչ են դեպքերը, երբ այդ մարմինը կառավարությանը կից է։ Այն սովորաբար լինում է ռեգիստրի կարգավիճակում՝ որևէ նախարարության կազմում, օրինակ՝ արդարադատության, էկոնոմիկայի կամ ֆինանսների։ Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որը ստեղծվել է 2000-ականներին. միջազգային կազմակերպությունների կողմից մեր փորձը համարվել էր առավել հաջողված, և ներկայացվում էր որպես օրինակ՝ այլ երկրների համար։ Բայց Դուք ունեք հնարավորություն՝ այն համապատասխանեցնել ձևավորված միջազգային պրակտիկային, եթե այն Ձեզ ավելի է դուր գալիս, և Կադաստրը Կառավարության կից մարմնից տեղափոխել որևէ նախարարության կազմ։
Եվ վերջում. ցավոք, իմ անհանգստություններն էլ ավելի խորացան: Ես ակնկալում էի մասնագիտական խոսակցություն՝ հասարակության լայն շերտերին ուղիղ կերպով առնչվող այս թեմայի շուրջ։ Հուսով եմ՝ քննարկումները Հայաստանում երբևէ հենց այդ հունով կսկսեն ընթանալ։
Մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ․ Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր նախորդ հեղինակային հոդվածում անդրադարձել էր անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին, ինչին հետևել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի արձագանքը։ Tert.am–ը ներկայացնում է թեմայի վերաբերւյալ Արմեն Գևորգյանի նոր հոդվածը։
ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։
Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։ Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։
Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատար կերպով ներկայացնել ռիսկերը։
Բայց մինչ այդ, նախկիններին ուղղված ակնարկներին պատասխանեմ այսպես. այն, ինչը մենք արել ենք, և այն, ինչը կառուցել ենք, հենց այն է, ինչը Դուք այսօր փորձում եք հարկել անհասկանալի սկզբունքներով։
Ես ուրախ եմ, որ իմ նշած մտահոգություններն ինչ-որ չափով օգնեցին, քանի որ Դուք փաստում եք, որ չեն բարձրանալու անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Սա կարևոր հայտարարություն է և պետք է ի գիտություն ընդունել։ Բայց այս օրենքը ճանապարհ է բացում դրույքաչափերի հետագա բարձրացման համար։
Հաջորդը. տեղեկացնեմ, որ առաջարկվող համակարգի մասին ես գրել էի հունիսին՝ իմ առաջին հրապարակումներում։ Եթե ծանոթ չեք, կարող եմ խնդրել՝ նորից հրապարակեն։ Միասնական հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական բաղադրիչն է գույքի գնահատման նոր մոտեցումները, մշակվել է իմ ղեկավարությամբ, երբ ես տարածքային կառավարման նախարարն էի։ Չընդունվի որպես կշտամբանք, բայց նույնիսկ այս հարցում Դուք օգտվում եք այն բանից, ինչը թողել են «նախկինները», տվյալ դեպքում՝ ես։ Կյանքի բերումով ես չհասցրի հասնել դրա իրականացմանը օրենքների տեսքով, քանի որ, ի տարբերություն շատ շատերի, սկզբունքային խնդիրների պատճառով 2014թ. հրաժարական տվեցի։ Երբ իմ գլխավորությամբ մասնագետների թիմը մշակում էր այս կոնցեպցիան, մենք հասկանում էինք բոլոր ռիսկերը և ունեինք հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես չեզոքացնել այդ ռիսկերը անշարժ գույքի շուկայի համար։ Ի դեպ, Ձեր կառավարությունն ի սկզբանե այս թեման բացել է ոչ թե հարկման համակարգի փոփոխության և գույքի գնահատման նոր համակարգի ներդրման, այլ՝ հենց գույքահարկի բարձրացման համատեքստում։ Մեկ անգամ ևս ասեմ, որ ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության գրավականներից է հաղորդակցության հմտությունը։ Ես, օրինակ, այս կոնցեպցիան մշակելիս մանրակրկիտ քննարկել եմ այն՝ համայնքների ղեկավարների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այն մի քանի անգամ քննարկվել էր երկրի ղեկավարների մասնակցությամբ: Արդյոք Դուք անց՞ել եք այդ նույն ճանապարհը։
Հատուկ իրազեկների համար ասեմ, որ 2007-ին Հայաստանում ոչինչ չի պայթել և չի փլուզվել։ Դուք կրկին ճիշտ դասը չեք սերտել։ Անշարժ գույքի շուկան 2008-ին փլուզվել է ԱՄՆ-ում՝ առաջացնելով հայտնի ճգնաժամը։ Պատճառների մասին կարող եմ մեկ այլ առիթով հանգամանալից խոսել Հարվարդի բիզնես դպրոցում այդ թեմայով անցած հատուկ դասընթացների նյութերի հիման վրա։ Ի դեպ, հիշեք, թե 2008-ից ի վեր ինչ գին վճարեց Միացյալ Նահանգները՝ իրավիճակը շտկելու համար։ Մեզ համար նման ճգնաժամը լինելու է կործանարար, հատկապես եթե սրան գումարենք նաև բանկային համակարգի հնարավոր ճգնաժամը՝ բանկային գաղտնիքի վերացման և արդեն իսկ նշմարվող սպառողական վարկավորման ռիսկայնության համատեքստում։ Ինչպես նաև՝ երկրում օտարերկրյա ուղիղ ներդրումների սրընթաց անկման պարագայում։ Դուք այս խնդրին նայում եք նեղ, կադաստրային հայացքով, ինչը նորմալ է կոնկրետ ոլորտային պաշտոնյայի համար։ Ես սովորել եմ նայել ավելի լայն՝ ամենատարբեր գործոններ հաշվի առնելով։ Մի վիրավորվեք, երբ Ձեզ խորհուրդ են տալիս կամ նախազգուշացնում են։ Նույնիսկ Ձեր մեկ տարվա պաշտոնավարումը կադաստրի պետի պաշտոնում չի երաշխավորում մեր անշարժ գույքի շուկայի երկարատև կայունությունն ու բարգավաճումը։
Հաջորդը. կադաստրը հանդիսանում է սովորական պետական մարմին, որը գրանցում է սեփականության հանդեպ իրավունքը։ Ժամանակին այս մարմնի բարեփոխումը նույնպես, ցավոք, մնաց անկատար։ Եթե խոսում ենք հռոմեական կամ այլ մոտեցումներից, ապա անտեղյակների համար ասեմ, որ ընդհանրապես աշխարհում շատ քիչ են դեպքերը, երբ այդ մարմինը կառավարությանը կից է։ Այն սովորաբար լինում է ռեգիստրի կարգավիճակում՝ որևէ նախարարության կազմում, օրինակ՝ արդարադատության, էկոնոմիկայի կամ ֆինանսների։ Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որը ստեղծվել է 2000-ականներին. միջազգային կազմակերպությունների կողմից մեր փորձը համարվել էր առավել հաջողված, և ներկայացվում էր որպես օրինակ՝ այլ երկրների համար։ Բայց Դուք ունեք հնարավորություն՝ այն համապատասխանեցնել ձևավորված միջազգային պրակտիկային, եթե այն Ձեզ ավելի է դուր գալիս, և Կադաստրը Կառավարության կից մարմնից տեղափոխել որևէ նախարարության կազմ։
Եվ վերջում. ցավոք, իմ անհանգստություններն էլ ավելի խորացան: Ես ակնկալում էի մասնագիտական խոսակցություն՝ հասարակության լայն շերտերին ուղիղ կերպով առնչվող այս թեմայի շուրջ։ Հուսով եմ՝ քննարկումները Հայաստանում երբևէ հենց այդ հունով կսկսեն ընթանալ։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ