Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համզա բեն Լադենը սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում»,-ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Թրամփը հայտնել է, որ Համզա բեն Լադենը պատասխանատու է եղել տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ աշխատանքի և ծրագրավորման համար:
ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլար պարգև էր խոստացել այն մարդուն, ով տեղեկատվություն կհայթայթի Համզա բեն Լադենի վերաբերյալ:
Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին