22-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ Mercedes-ով բախվել է քարերին և հայտնվել ձորում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 06 QO 808 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդն էլ հրաժարվում էր ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ ծառայությունից, ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց անվտանգ վայր։

Մանրամաները՝ shamshyan.com-ում: