Լրահոս

14.09.2019 14:45


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Այս խորագրի վերջին նյութերը