Աշխարհ

14.09.2019 16:47


Բոգոմոլովի բախտը բերել է․ կիսամերկ Քսենիա Սոբչակը հարսանիքին մերկապար է պարել (տեսանյութ)

Բոգոմոլովի բախտը բերել է․ կիսամերկ Քսենիա Սոբչակը հարսանիքին մերկապար է պարել (տեսանյութ)

Քսենիա Սոբչակը, որն ամուսնացել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, հարսանեկան խնջույքի ժամանակ բեմից կիսամերկ շոու է ներկայացրել։

Հաղորդավարուհին ներկայացել է կորսետով, պարել է «Войди в меня, войди в мои сны» երգի հնչյունների ներքո, ինչից հետո բեմում հայտնվել է մահճակալ ե երկու տղամարդ-պարող Սոբչակի նորաթուխ ամուսնուն ուղեկցել են սեպի իրեն։

Նշենք, որ աստղային զույգը պսակադրության վայրում է հայտնվել սև մեքենայով, որի վրա առկա է «Միայն մահը կբաժանի մեզ» գրությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ զույգը հարսանիքին հրավիրել է մոտ 300 մարդու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների՝ հրավիրատոմսեր են ստացել Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, Ֆյոդոր Բոնդարչուկը, Պաուլինա Անդրեեւան և այլք։ Արարողությունը կարժենա 16 մլն ռուբլի։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը