Լրահոս

14.09.2019 13:40


Շուշիում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխան հիվանդանոց է տեղափոխվել

Շուշիում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխան հիվանդանոց է տեղափոխվել

Սեպտեմբերի 13-ին ժամը 14:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Ս-ն վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա G» ավտոմեքենան, Շուշի քաղաքի Ա. Մանուկյան և Ղազանչեցոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 2013թ. ծնված Գ. Մ.-ին։ Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:

Վրաերթի արդյունքում Գ.Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շուշիի շրջբուժմիավորում։

Այս խորագրի վերջին նյութերը