Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. «Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջև են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։
Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, և փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել:
Ավելին, «սվոյ» դարձած վերլուծաբաններին հանձնարարվում է աշխատել երիտասարդ կադրերի հետ, «աճեցնել» նրանց՝ առաջիկա լուրջ «բոյերին» դիմագրավելու համար։ Ի դեպ, թերթի՝ կառավարական աղբյուրի պնդմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխանություններն իրենց թիմակիցների միջոցով կայքեր են բացել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: