«Իմ քայլի» փակ նիստին զգուշացվել է՝ «լյապեր» չտալ, սուր թեմաները հնարավորինս շրջանցել․ «Փաստ»
«Օրեր առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ իշխանական պատգամավորներն անընդհատ բարձրաձայնել են, որ հնարավոր չէ շրջանցել երկրում ստեղծված էսկալացիոն իրավիճակը և պետք է քայլեր ձեռնարկել այն մեղմելու համար։
Պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ լրագրողների հետ շփվելիս հանկարծ «լյապեր» չտան և հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեն քաղաքական «ծանր» հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ և այլն։
Նախօրոք բաժանվել են այն հարցերը, որոնք պետք է տրվեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ և ողջ քառօրյայի ընթացքում, անգամ հայտարարությունների տեքստերի ընդհանուր ուրվագծերն են ուղարկվել գործադիրի աշխատակազմից, որպեսզի իշխանական «գծից» դուրս ոչ մի կիքս չգնա։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Էդգար Առաքելյանի նման հնարավոր է նոր անակնկալներ լինեն, և փորձում է օգտագործել բոլոր տարբերակները՝ իր թիմում «կառուցողական միջավայր» ստեղծելու համար։
Սակայն բոլոր պատգամավորները չէ, որ կարողանում են խուսափել այդ «լյապերից»: Մասնավորաբար, այդպիսի մի հարցազրույց նախօրեին տվել էր Հովիկ Աղազարյանը՝ դատավորների հետ կապված, ինչը, մեր աղբյուրների պնդմամբ, լուրջ քննարկման պատճառ է դարձել խմբակցությունում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: