Մարգարիտա Սիմոնյանի Facebook–յան էջն արգելափակել են
Facebook–ի բացատրությունը հետևյալն է` էջն արգելափակվել է ընկերության չափորոշիչները խախտելու համար։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Facebook–յան էջը երեք օրով արգելափակել են` «ընկերության չափորոշիչները խախտելու» համար: Պատճառները պարզվում են։
Սիմոնյանն իր էջի արգելափակումն ամերիկյան գրաքննության դրսևորում է անվանել։
«Facebook–յան իմ էջն արգելափակել են։ Ինչի համար` պարզում ենք։ Իսկ ես առայժմ կխորհրդակցեմ ազատ համացանցի, խոսքի ազատության և այս ամենի մասին», – գրել է գլխավոր խմբագիրը տելեգրամ–ալիքում։
Նշենք, որ Facebook–ը ժամանակ առ ժամանակ արգելափակում կամ լրիվ փակում է ինչպես Sputnik–ի, այնպես էլ Sputnik–ի առանձին աշխատակիցների էջերը։ Օգոստոսին առանց պատճառը նշելու արգելափակվել է Sputnik Արմենիայի ռուսերեն էջը։