Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է. գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել
Մտերիմները չեն ցանկանում խոսել դերասանուհու առողջական վիճակի մասին, թեև պարզ է` ինչ է կատարվում նրանց հետ։
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել։ Տեղեկություններ կան, որ Անաստասիան ծայրահեղ ծանր վիճակում է։
Mash–ի տվյալների համաձայն` դերասանուհին ավելի քան երկու շաբաթ առաջ է հիվանդանոց տեղափոխվել։ Այսօր նրա վիճակը վատացել է, ուղեղի այտուց է սկսվել։
Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։
Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։
Վերջերս «Իմ հրաշալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։
Անաստասիայի տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս թեման։ Նա Super–ին ասել է. «Դուք գիտեք` ինչ կպատասխանեմ»։
Շատերն արդեն նրա դեպքը համեմատում են Ժաննա Ֆրիսկեի հետ, որը մահացավ գլիոբլաստոմայի պատճառով։
Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am