Աշխարհ

13.09.2019 16:45


Պուտինը սեպտեմբերի 16-ին Անկարայում կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին. Պեսկով

Պուտինը սեպտեմբերի 16-ին Անկարայում կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ սեպտեմբերի 16-ին պլանավորված Է Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի և սիրիական կարգավորման օժանդակման երաշխավորների եռակողմ հանդիպումը,-ասել Է նա:-Այդ հանդիպումը կլինի Անկարայում, նախագահը կուղևորվի այնտեղ»: Պեսկովը նաև հայտնել Է, որ անցկացվելու են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի առաջին գագաթնաժողովը տեղի Է ունեցել 2017 թվականի նոյեմբերին Սոչիում: Ամփոփելով դրա արդյունքները՝ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում ապաԷսկալացան գոտիների ստեղծումը չպետք Է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև կոչ են արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին՝ մասնակցել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին (գաղափարը հնչեցվել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2017 թվականի հոկտեմբերին «Վալդայ» համաժողովում): Այնուհետև երեք երկրների նախագահների՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված բանակցություններ են անցկացվել Անկարայում (2018 թվականի ապրիլին), Թեհրանում (2018 թվականի սեպտեմբերին) և Սոչիում (2019 թվականի փետրվարին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը