Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
Հրապարակ-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քավորին՝ Հայկ Ղալումյանին նշանակել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։Նա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է, վերջինս մեր զրույցում հաստատեց տեղեկությունը։
Նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը անցած շաբաթ հրաժարականի դիմում ներկայացրեց: Դրանից առաջ էլ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել:
Արդեն պարզ է դառնում, որ Վ․Ղալումյանի հրաժարականը կապված է դեկտեմբերի 8-ին նշանակված Իջևան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։Վ․ Ղալումյանը Իջևանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Հրաժարականից առաջ էլ իր մտերիմներից մեկի մոտ ասել է, որ մինչև վերջ գնալու է, հրաժարական չի տալու և առաջադրվելու է դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, բայց ինչպես տեսնում ենք հեռացավ հանուն վարչապետի քավորի։
Հայկ Ղալումյանը ՀայԷկոնոմբանկի Տավուշի մասնաճյուղում էր աշխատում։
Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
Հրապարակ-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քավորին՝ Հայկ Ղալումյանին նշանակել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է, վերջինս մեր զրույցում հաստատեց տեղեկությունը։
Նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը անցած շաբաթ հրաժարականի դիմում ներկայացրեց: Դրանից առաջ էլ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել:
Արդեն պարզ է դառնում, որ Վ․Ղալումյանի հրաժարականը կապված է դեկտեմբերի 8-ին նշանակված Իջևան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջևանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Հրաժարականից առաջ էլ իր մտերիմներից մեկի մոտ ասել է, որ մինչև վերջ գնալու է, հրաժարական չի տալու և առաջադրվելու է դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, բայց ինչպես տեսնում ենք հեռացավ հանուն վարչապետի քավորի։
Հայկ Ղալումյանը ՀայԷկոնոմբանկի Տավուշի մասնաճյուղում էր աշխատում։