Լրահոս

13.09.2019 15:10


Վաղը Երևանում իր դռները կբացի Saryan Art World արվեստի աշխարհը

Վաղը Երևանում իր դռները կբացի Saryan Art World արվեստի աշխարհը

Վաղը ՝սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Երևանում` «Մոսկվայի Տանը», իր դռները կբացի Saryan Art World /«Սարյան արվեստի աշխարհ»-ը:

Արվեստի կենտրոնի հիմնադիրը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է, ում նպատակն է՝ ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում:

Saryan Art World–ը արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է լինելու՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է Արթուր Սարյանը, ով տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:

70005662_364242121190196_9188966539905204224_n

Կենտրոնի բացմանն ընդառաջ գեղանկարիչը Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում անվճար մաստեր կլաս է անցկացրել Հյուսիսային պողոտայում: Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել:

69870844_2838418979502780_5949563787055988736_n

Մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին:

Գեղանկարչի խորհուրդներին հետևելով՝ րոպեների ընթացքում ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի ապագա արվեստագետներ բացահայտեցին արվեստի իրենց աշխարհը:

«Հետաքրքիր ձեռագրով մարդիկ մասնակցեցին մաստեր կլասին: Լավագույն նկարները նկարեցին երեխաները: Արվեստի աշխարհը կախարդանք է, և այտնեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից»,-ասաց գեղանկարիչ Արթուր Սարյանը:

70226349_363675964576273_1605093982197514240_n

Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ բացել:

Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը, այլև նկարիչ, դիզայներ Անուշիկ Հովհաննիսյանը, ով ևս դասավանդելու է Saryan Art World–ում:

«Սարյանի կյանքում ուրույն տեղ է զբաղեցնում բարեգործական միջոցառումնեի շրջանակներում կարիքավոր մարդկանց սատարելն ու ձեռք մեկնելը:

70259264_664357687395915_4632859361088110592_n

2015 թ. Մոսկվայում մասնակցել է «Настенька» ֆոնդի կազմակերպած աճուրդին՝ ի օգնություն ուռոցքով հիվանդ մանուկների, 2016 թ. ապրիլին մասնակցել է «Во благо» բարեգործական ցուցահանդեսին, իսկ նույն թվականի հունիսին՝ «Искусство во благо» բարեգործական աճուրդին, 2018 թ. ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մոսկովյան գրասենյակի կազմակերպած «FASHION AIDS LINE» նորաձևության ֆլեշմոբին»,-ասաց նա:

Արթուր Սարյանի իլյուստրացիաններն իրենց տեղն են գտել նաև գեղարվեստական գրականության, կինոյի և թատրոնի ասպարեզներում:

70365626_832407627156578_7853516819368247296_n

Նկարազարդել է ռուս բանաստեղծ Պավել Բիկովի «Каменный Век» և «ANNO DOMINI», գրքերի, Անֆիսա Չեխովայի՝ «Стихи ,мысли, чувства» բանաստեղծությունների գրքի, ինդոնեզիացի բանաստեղծ Փուիսի Քումփիանի «HOI» գրքի և Էդգար Կոստանդյանի գրքի շապիկները:

2015թ․ որպես նկարիչ աշխատել է ռեժիսոր Սերգեյ Արխիպովի «Мамихлапинатапай» կարճամետրաժ ֆիլմում:

70918779_3004897449583369_4233044111088680960_n

2017 թ․ հանդիսացել է Մ. Ա. Բուլգակովի թատրոնի ռեժիսոր Վերոնիկա Ռոդիոնովայի ներկայացումների բեմանկարիչը, որոնցից են՝ «Антигона», «Шинель», «Гроза» ներկայացումները:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը