Լրահոս

13.09.2019 14:15


Հոկտեմբերյանի գինու գործարանում ավտոբուսը քարերի վրայից սահել և ընկել է վարորդի վրա. վերջինս տեղում մահացել է (տեսանյութ)

Հոկտեմբերյանի գինու գործարանում ավտոբուսը քարերի վրայից սահել և ընկել է վարորդի վրա. վերջինս տեղում մահացել է (տեսանյութ)

Սեպտեմբերի 12-ին ողբերգական ու դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:25-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի «ՄԱՊ» գործարանին պատկանող խաղողի մթերման կետում դի կա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:00-ի սահմաններում Այգեվան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործորան» ՓԲԸ-ի չգործող խաղողի մթերման կետի տարածքում Բամբակաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Սարգսյանը իրեն ամրացված «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող ԼԱԶ 699 –Ռ մակնիշի 496 ՍԼ 28 համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանելու ժամանակ ավտոբուսի հետնամասը սահել է քարերի վրայից և ընկել Ա. Սարգսյանի վրա, ինչի հետևանքով Ա. Սարգսյանը գլխի շրջանում ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԱՊ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը