Քաղաքական

13.09.2019 16:30


Կինը, ում հարվածել եմ, Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից էր. Արամ Հարությունյան (տեսանյութ)

Կինը, ում հարվածել եմ, Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից էր. Արամ Հարությունյան (տեսանյութ)

Մամուլի ասուլիսի է հրավիրել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Թեման իր մասնակցությամբ միջադեպն է Շենգավիթի դատարանի բակում, որից հետո իրեն բերման ենթարկեցին։

«Երբ ես և Սարգիս Ավետիսյանը միասին գնում էինք, մի խումբ մարդիկ շատ վատ արտահայտություններ էին անում: Մի քանի կանայք մեր հետևից գալով ասում էին «թուրք, թուրք» և ցենզուրայից դուրս ավելի վատ բառեր: Սակայն երբ նրանցից մեկը մոտեցավ և ասաց «թուրք, բալիդ թաղեմ», այ դա արդեն ինձ համար սահմանից դուրս էր և հարվածեցի:

Այդ կինը Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից էր, այդ հարվածն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել են այդ այսպես ասած ֆեյքերի ինստիտուտը»,-հայտարարեց Արամ Հարությունյանը:

Հարությունյանը նկատեց, որ ոստիկանությունը պետք է թույլ չտար, որ գործը հասներ դրան, սակայն ստացվում է, որ ոստիկանապետն անգամ չի նպաստում, որ ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի:

«Այդ սադրանքները նույն ձևով եղել են նաև մարտի 1-ին: Այդ ժամանակ նույն սադրանքները եղել են ոստիկանների ուղղությամբ՝ քարեր են գցել, հարվածել են, դանակով են խփել և այլն: Ձեռագիրը նույնն է»,- նկատեց Արամ Հարությունյանը:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը