Քաղաքական

13.09.2019 13:00


Առաջիկա օրերին կհայ­տարարվի, թե Սերժ Թանկյանն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել ՀՀ-ում, իսկ իրականում զոքանչի տունն է անվանափոխվելու նրա անվամբ. «Փաստ»

Առաջիկա օրերին կհայ­տարարվի, թե Սերժ Թանկյանն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել ՀՀ-ում, իսկ իրականում զոքանչի տունն է անվանափոխվելու նրա անվամբ. «Փաստ»

«Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել և ավելի երկար ժամա­նակ անցկացնել Հայաստանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայ­տարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում: Սակայն մեր աղբյուր­ները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով:

Ի դեպ, դեռևս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաս­տանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ արե՞լ է, թե ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնա­կանով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը