Քաղաքական

13.09.2019 12:55


«Իմ քայ­լի» այն պատ­գա­մա­վոր­նե­րին, ո­րոնք կտ­րա­կա­նա­պես դեմ են «Ա­մուլ­սա­րի» շա­հա­գործ­մա­նը, աս­վել է՝ սլաք­ներն ուղ­ղել դե­պի կա­ռա­վա­րու­թյուն. «Իրատես»

«Իմ քայ­լի» այն պատ­գա­մա­վոր­նե­րին, ո­րոնք կտ­րա­կա­նա­պես դեմ են «Ա­մուլ­սա­րի» շա­հա­գործ­մա­նը, աս­վել է՝ սլաք­ներն ուղ­ղել դե­պի կա­ռա­վա­րու­թյուն. «Իրատես»

«Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գոր­ծե­լու հար­ցը պա­տու­հա­սել է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին: Ակ­տի­վիս­տի թիկ­նո­ցը հա­նած ու ման­դատ ստա­ցած­նե­րից շատե­րը նախ­կին իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման պայ­քա­րի առա­ջա­մար­տիկ­նե­րից են ե­ղել, այժմ, սա­կայն, հար­ցը դր­ված է շատ հս­տակ և ու­ղիղ՝ հան­քը վաղ թե ուշ շա­հա­գործ­վե­լու է, և այդ հար­ցում խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է միաս­նա­կան դիր­քո­րո­շում ու­նե­նա:

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կունցն է հաս­տա­տում՝ խմ­բակ­ցու­թյունը հա­մա­ձայն է վար­չա­պե­տի դիր­քո­րոշ­ման հետ: Նախ­կին ակ­տի­վիստ պատ­գա­մա­վոր­նե­րը թեև ա­մեն կերպ փոր­ձում են թաքց­նել, թե ի­րենց ներ­սում ո­չինչ էլ չի կա­տար­վում, այ­նուա­մե­նայ­նիվ, լրագ­րող­նե­րին տես­նե­լուն պես շփոթ­վելն ու ա­ներևու­թա­նա­լը վկա­յու­թյունն են այն բա­նի, որ «քայլ ա­րած­նե­րի» ջրե­րը նույն առ­վով չեն հո­սում:

ԱԺ փոխ­խոս­նակ Լե­նա Նա­զա­րյա­նը, օ­րի­նակ, մի ամ­բողջ օր խու­սա­փե­լով լրագ­րող­նե­րի հետ ա­ռե­րես­վե­լուց, ա­վե­լի ուշ բա­րի էր գտն­վել ու եր­կու նա­խա­դա­սու­թյուն ա­սել, թե հան­քի շա­հա­գործ­ման մա­սով ներ­կա­յաց­րել է իր մտա­հո­գու­թյուն­նե­րը: Փաս­տո­րեն, ե­թե «Սեր­ժի ժա­մա­նակ» տի­կին Նա­զա­րյա­նը դեմ էր Ա­մուլ­սա­րը հանք դարձ­նե­լուն, այժմ ըն­դա­մե­նը մտա­հո­գու­թյուն­ներ է ներ­կա­յաց­նում:

«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ «Իմ քայ­լի» այն պատ­գա­մա­վոր­նե­րին, ո­րոնք կտ­րա­կա­նա­պես դեմ են հար­ցին, աս­վել է՝ սլաք­ներն ուղ­ղել դե­պի կա­ռա­վա­րու­թյուն: «Խն­դիրն այն է, որ խոր­հր­դա­րա­նի տի­րույ­թում ո­չինչ չկա: Ես, օ­րի­նակ, բա­ցի դեմ լի­նե­լուց ու տե­սա­կետ հայտ­նե­լուց, որևէ գոր­ծո­ղու­թյուն չեմ կա­րող ա­նել: Օ­րի­նակ, չեմ կա­րող ԱԺ-ում կո­ճա­կը սեղ­մել ու ա­սել՝ դեմ եմ: Այ­սինքն՝ այդ հար­ցը չի մտ­նե­լու խոր­հր­դա­րան, որ մենք էլ դիր­քո­րո­շում հայտ­նենք: Ա­յո, խմ­բակ­ցու­թյու­նում կան շատ մար­դիկ, որ դեմ են, ու նրանք էլ են պաշտ­պա­նե­լու ի­րենց տե­սա­կե­տը: Դրա­նում ուղ­ղա­կի հա­մոզ­ված եմ,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը՝ ա­վե­լաց­նե­լով.- պար­զա­պես պետք է հար­գել այդ մարդ­կանց տե­սա­կե­տը, ո­րով­հետև նրանք միշտ էլ շա­հա­գործ­մա­նը դեմ են ե­ղել, ու հի­մա նրանց դժ­վար է ստի­պել, ա­սե­լով՝ փո­խեք ձեր տե­սա­կե­տը: Կար­ծում եմ՝ ֆրակ­ցիա­յի մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է փո­խի իր տե­սա­կետն ու հար­գի փոք­րա­մաս­նու­թյան կար­ծի­քը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը