Սահմանադրական դատարանից ներքին ինֆորմացիան դուրս հանողը Արման Դիլանյանն է․ «Հրապարակ»
«Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում:
Հրայր Թովմասյանի գալուց ի վեր որոշ բաներ փոխվեցին, բայց ներքին խոհանոցը, միևնույն է, անհասանելի էր նաև նրա պաշտոնավարման շրջանում և անգամ ՍԴ աշխատակիցներին: Սակայն իրավիճակը որոշակիորեն փոխվեց, երբ ՍԴ-ում հայտնվեցին սկզբում Արման Դիլանյանը, ապա՝ Վահե Գրիգորյանը: Իմիջիայլոց, Արման Դիլանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հարցում, ասում են, նշանակալի ազդեցություն են ունեցել Հրայր Թովմասյանի հետ վերջինիս վաղեմի մտերիմ հարաբերությունները:
Ինչպես ասում են՝ «ոչ մի լավություն անպատիժ չի մնում»: Այժմ ՍԴ ներքին խոհանոցից արտահոսքի դեպքերը շատացել են, և հաշվի առնելով այն, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, ուստի շատ բանից տեղյակ չէ, ներքին ինֆորմացիան դուրս հանողը մնում է Արման Դիլանյանը: Հատկապես վերջին ժամանակներում բավականին մեծ ճշգրտությամբ հանրությանն են ներկայացվում ներքին քննարկումները, նիստուկացը, անգամ դառնում են Հ1-ի, «Ազատություն» ռադիոկայանի ու 1in.am կայքի սեփականությունը:
Երբեմն բառացի տեղեկություններ են տարածվում ՍԴ քննարկումներից, առանձին դատավորների դիրքորոշումներից և այլն։ Այն, որ Արման Դիլանյանն ինչ-որ ակնկալիքներ ունի նոր իշխանություններից ու ջերմ հարաբերություններ է հաստատել ինքնահռչակ «ՍԴ նախագահ» Վահե Գրիգորյանի հետ, Սահմանադրական դատարանում դրա մասին խոսում են որպես հանրահայտ փաստի:
Արման Դիլանյանը նաև Արարատ Միրզոյանի քվոտայով Ազգային ժողովում հայտնված Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի սանիկն է, որն էլ ստանձնել է ԱԺ-ում Վահե Գրիգորյանի պաշտպանության դերը, որից սահուն հրաժարվեց անգամ իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը: Վահե Գրիգորյանը ՍԴ-ում շփվում է բացառապես Արման Դիլանյանի հետ, իրար կաբինետից դուրս չեն գալիս՝ ընդմիջումները միասին են անում։ Երբեմն նրանց է միանում Վլադիմիր Վարդանյանը։
Զավեշտալի փաստ․ անգամ Վահե Գրիգորյանի ավտոմենքենան լվանալու է տանում Արման Դիլանյանի վարորդը։ Իսկ ՍԴ աշխատակազմում Վլադիմիր Վարդանյանի նախկին կողմնակիցները Վահե Գրիգորյանի արտահաստիքային օգնականների գործառույթն են ստանձնել։ Այս օրերին Դիլանյանի և Գրիգորյանի՝ իրար կաբինետից դուրս չգալը մեկնաբանում են նրանով, որ Վահեն օգնում է կամ հենց ինքն է գրում Արման Դիլանյանի հատուկ կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով:
ՍԴ քննարկումների ժամանակ, ասում են, տպավորություն է, որ ոչ թե Արմանն է խոսում, այլ Վահե Գրիգորյանը՝ իր «խոսնակի»՝ Արման Դիլանյանի շուրթերով: Բայց ՍԴ-ում կարծում են, որ Վահե Գրիգորյանը երկար չի մնա ՍԴ-ում, խոսում են, որ նա լրջագույն խնդիրներ ունի Նիկոլի թիմի հետ, ու Վահեին առաջ հրողը նախկինում էլ եղել են տերպետրոսյանական թևն ու «Սասնա ծռերը», որոնց հետ հիմա էլ Նիկոլն ունի որոշակի խնդիրներ:
Ու անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՍԴ թնջուկը, համակարգում կարծում են, որ «Վահեն գնացող է, Հրայրը՝ մնացող»: Մի նրբերանգ էլ․ եթե մինչև Վահեի՝ ՍԴ-ում հայտնվելը Արմանը համարվում էր Հրայրի ամենամտերիմներից մեկը, ապա դա հիմա կարելի է ասել մեծ վերապահումով: Ուստի Արմանը ևս կարող է լինել գնացողների շարքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: