Քաղաքական

12.09.2019 15:40


Դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ, և իմ տպավորությունն այնպիսին է, որ այս գործով որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Սա անձնավորված գործ է, քաղաքական հետապնդման էլեմենտ կա այստեղ, և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում նախագահ է եղել։ Մեկ–մեկ մտածում ես, որ իմ՝ նախկին նախագահիս նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, ես մի բան եմ հասկանում, որ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Երկրորդ նախագահի՝ սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է, և այս գործի մասին գրվելու է դասագրքերում. «Հիմա սա է վիճակը, իմ տպավորությամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է գրվելու այս գործի մասին և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին, ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու սրա բացասական հերոսները: Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է այս քրեական գործի պատմության ևս մեկ էջ, թե ինչպիսին է լինելու այս էջը, կախված է ձեզանից»,–ասաց նա՝ դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը