Այս պահին կարևորն այն է, որ երկրորդ նախագահն ազատ արձակվի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Մարտի 1-ի գործով բուն դատավարությունը, որով որպես մեղադրյալներ, անցնում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Այս պահին նրանք բոլորը դատարանում են։ Նիստը ընթանալու է դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Դատական նիստի մեկնարկից առաջ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ գործընթացի մասին որևէ գնահատական չի կարող տալ ու հավելեց. «Այս պահին կարևորն այն է, որ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, և նա ազատ արձակվի կալանքից։ Մնացածը կլսեք դատարանում»։

Աղբյուրը՝ aysor.am