Քաղաքական

12.09.2019 13:34


Մեղադրական եզրակացությունում սպանության մեղադրանք չկա. Ռոբերտ Քոչարյանի որդին՝ հոր մեղադրանքի մասին (տեսանյութ)

Մեղադրական եզրակացությունում սպանության մեղադրանք չկա. Ռոբերտ Քոչարյանի որդին՝ հոր մեղադրանքի մասին (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պնդում է, որ գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքում ոչինչ չկա։

«Ուզում եմ՝ հստակ լինի բոլորի համար, շատերը չեն խորանում, բայց ուզում եմ ասել՝ մեղադրանքի մեջ չկա սպանություններ, սպանությունների հրահանգավորելու ոչ մի բան։ Բայց մարդկանց մոլորեցնում են»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Քոչարյանի կրտսեր որդին, արձագանքելով դիտարկմանը, թե կան պնդումներ, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, և նա պետք է մնա անազատության մեջ, անդրադարձել է նաև մարտիմեկյան իրադարձություններին և հռետորական հարցեր բարձրացրել. «Իսկ այդ մարդիկ չեն ուզո՞ւմ հարց տալ, խորանալ, հասկանալ այդ ամբողջ իրավիճակը. Դավիթ Շահնազարյանը և ընդդիմության շարքում այլ մարդիկ հորդորում էին ցույցը տեղափոխել այլ վայր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է՝ չէ, մնացեք տեղում, շարունակեք պայքարը, բարիկադներ սարքեք։ Նույն բարոյական առումով, այդ մարդիկ հարց չունե՞ն նրան, ի՞նչ կլիներ լսել թիմակիցներին»։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը