Աշխարհ

12.09.2019 20:22


Թուրքիայում նոր կուսակցություններ կստեղծվեն նախկին նախագահի ու նախկին վարչապետի կողմից

Թուրքիայում նոր կուսակցություններ կստեղծվեն նախկին նախագահի ու նախկին վարչապետի կողմից

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին:

Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Միջանկյան նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն և ևս 3 հոգի հեռացվելու են կուսակցությունից: Այս թեմայի հետ կապված Սելվին գրում է, որ իշխող կուսակցությունից Դավութօղլուն և իր գործընկերները 1 շաբաթ չանցած կհեռացվեն:

Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններ հիմնելու որոշումներին, լրագրողը հայտնում է, որ Դավութօղլուն Բաբաջանից շուտ կդնի իր կուսակցության հիմքերը:

Ավելի վաղ, Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցունից դուրս գալու մասին: Իսկ Դավութօղլուն դեռևս որևէ դիմում չի ներկայացրել կուսակցությունը լքելու համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը