Հայաստանում գրանցված երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Կարսում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` երկրաշարժը զգացվել է նաև Կարսում:
Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն ավելի շատ զգացվել է Կարսի նահանգի կենտրոնում և երկու գյուղում` Սյունգյուդերեում և Քայադյովենում: Ըստ նահանգապետի ցնցումները վերոհիշյալ շրջաններում եղել են 3.8 և 3.1 մագնիտուդ ուժով:
Կարսի նահանգապետի հավաստմամբ` երկրաշարժի հետևանքով վնասներ և կորուստներ չեն արձանագրվել: