ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ին նոր լիազորությամբ օժտելու օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ի նիստում այն ընդունվեց 88 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Սեպտեմբերի 11-ին կայացած նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի վերաբերյալ առկա են որոշ վերապահումներ: Նա հույս է հայտնել, որ մտահոգիչ դրույթները կբարեփոխվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու փոխարեն ընտրվել է աշխատողին որպես հարկ վճարող դիտարկելու ճանապարհը, որի հետ կապված էլ Պետական եկամուտների կոմիտեին տրվել են լիազորություններ՝ դարձնելով նրան սուպերկառույց: Պատգամավորը պարզաբանել է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այն կառույցն է, որը կոչված է վերահսկողություն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման հարցում: Նա հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է լրամշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել այնպիսի նախագիծ, որով կսահմանվի, որ ՊԵԿ-ն ուսումնասիրություններ կարող է իրականացնել միայն իր գործառույթների շրջանակում:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ին նոր լիազորությամբ օժտելու օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ի նիստում այն ընդունվեց 88 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: