Լրահոս

12.09.2019 12:56


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրացիներին ՀՀ-ից արտաքսելու հիմքերն ընդլայնող օրինագիծ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրացիներին ՀՀ-ից արտաքսելու հիմքերն ընդլայնող օրինագիծ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում: Այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կլինի արտաքսման այդ հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը