Լրահոս

12.09.2019 13:55


28-ամյա Աննան Nissan Tiida-ով բախվել է քարերին և հայտնվել ձորում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

28-ամյա Աննան Nissan Tiida-ով բախվել է քարերին և հայտնվել ձորում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղին հարող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել և այնտեղից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։20-ի սահմաններում Սևանի բնակիչ՝ 28-ամյա Աննա Ա-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 36 GՍ 618 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում, ինչի հետևանքով էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազիբալոնի փականը, հոսանքազրկել այն և ուղղել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը