Աշխարհ

12.09.2019 10:57


«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին

«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Թրամփի խոսքով՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։

«Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում, և որոնց ես համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նա տեղեկացրել է նաև, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։

Ինչ վերաբերում է այդ պաշտոնից Ջոն Բոլթոնի ազատմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ նրան պաշտոնից ազատել է «կոպիտ սխալներ թույլ տալու պատճառով»։ Նա հաճախ ընդհանուր հայտարարի չի եկել Սպիտակ տանը կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ։

Նրա խոսքով՝ Բոլթոնը վարչակազմի մի շարք աշխատակիցների հետ լեզու չի գտել և «մի քանի շատ լուրջ սխալներ է թույլ տվել»։

«Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ (Բոլթոնի), սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Թրամփը:

Այս խորագրի վերջին նյութերը