Քաղաքական

11.09.2019 19:46


Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, արտադրամասը. Փաշինյան

Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, արտադրամասը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը: Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եթե այսօր իրենք ապօրինի ձևով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ:

Այս խորագրի վերջին նյութերը