Աշխարհ

11.09.2019 21:50


Եղանակի քմահաճույքները. ձյուն Է եկել Վրաստանի արևելքում

Եղանակի քմահաճույքները. ձյուն Է եկել Վրաստանի արևելքում

Ձյուն Է տեղացել Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել Է մինչև մինուս երկու աստիճան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Տուշեթի ազգային բնայգում:

Տուշեթը հարևան տարածաշրջանների հետ կապող միակ ճանապարհն անցնում Է Աբանոյի լեռնանցքով և գտնվում Է ծովի մակերեւույթից 2850 մետր բարձրության վրա: Ձնահյուսի եևձյան առատ տեղումների վտանգի պատճառով այդ ճանապարհը հոկտեմբերին փակվում Է: Այն բացվում Է միայն մայիսին:

Ինչպես հայտնել Է Շրջակա միջավայրի գործակալության երկարաժամկետ կանխատեսման բաժնի ղեկավար Խաթունա Կոկոսաձեն, վաղվանից Տուշեթում եղանակն աստիճանաբար կսկսի բարելավվել, իսկ սեպտեմբերի 12-ի այն կպարզվի: Այս սեզոնում Վրաստանում առաջին ձյունը եկել Է օգոստոսի 25-ին Կազբեկում (Մցխեթ-Մթիանեթի տարածարջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու:

Այս խորագրի վերջին նյութերը