Աշխարհ

11.09.2019 20:43


Բարսելոնայի թուրք ֆուտբոլիստը դատապարտվել է 2 տարի 8 ամսվա ազատազրկման

Բարսելոնայի թուրք ֆուտբոլիստը դատապարտվել է 2 տարի 8 ամսվա ազատազրկման

«Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», դատապարտվել է 2 տարի 8 ամսվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում Է BBC-ն, նման ժամկետ ֆուտբոլիստը ստացել է ատրճանակից կրակելու, չլիցենզավորված զենք պահելու և կանխամտածված հարձակման համար: Միևնույն ժամանակ Թուրանն արդարացվել է «սեռական ոտնձգություններ» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Թուրանը սկանդալ էր սարքել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում։ Կիսապաշտպանը սկսել է շփվել մի կնոջ հետ, որը երգիչ Բերկայ Շահինի կինն էր։ Այդ պատճառով նրա մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել արտիստի հետ, որի արդյունքում Թուրանը կոտրել է մրցակցի քիթը։ Դրանից հետո ֆուտբոլիստն այցելել է հիվանդանոցում տուժածին՝ ատրճանակով։

«Չգիտեի, որ դա քո կինն է։ Կներես, կարող ես ինձ գնդակահարել»։ Ի դեպ, Շահինը հրաժարվել է վերցնել ատրճանակը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը