«Վարչապետն ո՞վ է, որ մեզ ասի՝ գնա Գյումրի». ավոտներկրողները դեմ են ավտոմաքսատան տեղափոխմանը (տեսանյութ)
Վարչապետն ո՞վ է, որ մեզ ասի՝ գնա Գյումրի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կառավարության դիմաց ավտոներկրողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուն:
«Վարչապետը որպես տղամարդ կարա իջնի ասի՝ տղերք ջան, գնացեք Գյումրի: Ես էլ կասեմ, ցավդ տանեմ, խի՞ գնամ: Եթե մաքսատունը տեղափոխեն Գյումրի, Երեւանում մաքսատան ցածր խավի ներկայացուցիչներն անգործ են մնալու: Մենք պատասխան առաջարկ ենք անում՝ կառավարությունն ու մեր պարապ-սարապ նախագահը թող գնան Գյումրի»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցներն մեկն էլ նշեց, որ եթե իրենց գործը կանգնի, սոցիալական բունտ է լինելու. «Մի ժամանակ ասում էր՝ ժողովուրդ, ես ձեր հետ եմ: Նիկոլ վարչապե՛տ, հիմա ո՞ւր ես: ՊԵԿ-ի նախագահն ի՞նչ է արել այս ժողովրդի համար, որ 9 մլն պարգեւատրում է տվել իրեն: Ես Երեւանի բնակիչ եմ, ինչո՞ւ պետք է գնամ Գյումրի: Եթե իրենք չեն կարողանում հերթերը վերացնել, դա չի նշանակում, որ մենք պետք է ճանապարհներն ընկնենք»:

Աղբյուրը՝ news.am