Աշխարհ

11.09.2019 20:15


Իրանցի երկրպագուհին ինքնահրկիզումից հետո մահացել է. նրան դատում էին մարզադաշտ մտնելու փորձի համար

Իրանցի երկրպագուհին ինքնահրկիզումից հետո մահացել է. նրան դատում էին մարզադաշտ մտնելու փորձի համար

Իրանցի երկրպագուհի Շաքար Խոդայարին ինքնահրկիզման ակտից հետո հիվանդանոցում մահացել է:

Թեհրանում կինն ինքն իրեն հրկիզել է այն բանից հետո, երբ դատական նիստը հետաձգել են տղամարդու անվան տակ ֆուտբոլային մարզադաշտ ներխուժելու փորձի համար:

Նշվում է, որ նա լսել է, թե ինչպես են քննարկում իր հնարավոր պատիժը՝ տարուկեսից մինչև երկու տարի կալանավայրում։ Դատարանի շենքից դուրս գալուց անմիջապես հետո նա հրկիզել է իրեն։ Մի քանի օր անց Խոդայարին մահացել է հիվանդանոցում։

Նա ձերբակալվել էր մարտին, երբ փորձում էր դուրս գալ «Էսթեղլալի» խաղին։ Իրանում կանանց արգելված է մարզական միջոցառումներին մասնակցել 1981 թվականից։ Արգելքը ժամանակավորապես հանվել էր մարզադաշտերում ԱԱ-2018-ի հեռարձակումների ժամանակ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը