Աշխարհ

11.09.2019 21:27


Սոցհարցում. Թուրքիայում նվազել է նախագահական համակարգը սատարողների թիվը

Սոցհարցում. Թուրքիայում նվազել է նախագահական համակարգը սատարողների թիվը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) հարցում է անցկացրել՝ պարզելու, թե բնակչության քանի տոկոսն է սատարում նախագահական համակարգը: Սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր մասնակիցների 37 տոկոսը աջակցություն է հայտնել պետական կառավարման նախագահական համակարգին:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում 2017թ. ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեով երկիրը նախկին խորհրդարանական կառավարման մոդելից անցում կատարեց նախագահական համակարգի: Իսկ 2018թ. հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում նախագահ ընտրվեց իշխող ուժի` «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սոցհարցման մասնակիցների 54 տոկոսն անօգուտ և անարդյունավետ է համարել նախագահական կառավարման համակարգին անցում կատարելը:

Նշվում է, որ հունիսի 24-ի ընտրություններում AKP-ի օգտին քվեարկածների միայն 78 տոկոսն է արդյունավետ համարում նախագահական համակարգը:

Թուրքիայի աջակողմյան և «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը քվեարկածների 64.1 տոկոսն ապարդյուն է համարել այդ նոր համակարգը:

Սոցհարցման մասնակիցների 53.8 տոկոսն այն հարցին, թե ներկայիս նախագահական համարգը պիտի մնա՞, թե՞ կարիք կա անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, պատասխանել են, որ անհրաժեշտ է անցնել խորհրդարանական համակարգի: Իսկ 41.4 տոկոսն էլ հայտն է հակառակ դիրքորոշում:

CHP-ի ընտրազանգվածի 89.7 տոկոսը, ազգայնական, ընդդիմադիր «Լավ» (IYI) կուսակցության 84.4 տոկոսը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 93.4 տոկոսը, ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցության (SP) 42.9 տոկոսը գտնում են, որ երկիրը պետք է անցնի նախկին խորհրդարանական կառավարման համակարգին:

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը