Այնթապցի երիտասարդը Խոր վիրապում կրակոցներ է արձակել
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի ավտոմեքենայից Խոր վիրապ տանող ճանապարհին կրակոցներ են հնչում:
Մեկնած օպերատիվ խումբը Փոքր Վեդի համայնքից ժամը 17.00-ին Արարատի բաժին բերման է ենթարկել ավտոմեքենայի 28-ամյա վարորդին:Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Զննության ընթացքում 28-ամյա այնթապցի երիտասարդը ավտոմեքենայի նստելատեղի տակից հանել է կաշվե պայուսակ, որի միջից ներկայացրել է գազային ատրճանակ և հայտնել, որ այն պատկանում է իրեն, ինքն է մի քանի անգամ Խոր վիրապի ավտոկայանատեղիում կրակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 պարկուճ:
Զենքը և դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները ուղարկվել են փորձաքննության:
Այնթապցի երիտասարդը Խոր վիրապում կրակոցներ է արձակել
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի ավտոմեքենայից Խոր վիրապ տանող ճանապարհին կրակոցներ են հնչում:
Մեկնած օպերատիվ խումբը Փոքր Վեդի համայնքից ժամը 17.00-ին Արարատի բաժին բերման է ենթարկել ավտոմեքենայի 28-ամյա վարորդին: Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Զննության ընթացքում 28-ամյա այնթապցի երիտասարդը ավտոմեքենայի նստելատեղի տակից հանել է կաշվե պայուսակ, որի միջից ներկայացրել է գազային ատրճանակ և հայտնել, որ այն պատկանում է իրեն, ինքն է մի քանի անգամ Խոր վիրապի ավտոկայանատեղիում կրակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 պարկուճ:
Զենքը և դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները ուղարկվել են փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: