Լրահոս

11.09.2019 16:25


Արագածոտնի մարզում ЗИЛ-ի և Opel-ների մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ (տեսանյութ)

Արագածոտնի մարզում ЗИЛ-ի և Opel-ների մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 51-ամյա Խաչատուր Դավթյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 6-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանը, Opel մակնիշի 35 RՍ 226 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Սևակ Վարդանյանը, իսկ Opel մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենան վարել էր Խ. Դավթյանը։

Վթարի հետևանքով Ռ. Ալսանյանը, ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Աղաբեկ Աբրահամյանը, Խ. Դավթյանը, ուղևորուհի՝ Արագած գյուղի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ-ի վարորդ Ռ. Ալեքսանյանն աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկանության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ վիրավոր Ա. Աբրահամյանը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ավագ ոստիկան, կոչումով ոստիկանության ենթասպա է։

Մանրամասն՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը