Լրահոս

11.09.2019 15:47


Բնակարանում «դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում քերծվածքներ» ախտորոշմամբ հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին

Բնակարանում «դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում քերծվածքներ» ախտորոշմամբ հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը