Լրահոս

11.09.2019 14:57


«Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է». Սիրուշոյի խոստովանությունն ու հմայիչ լուսանկարները հարսանեկան զգեստով

«Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է». Սիրուշոյի խոստովանությունն ու հմայիչ լուսանկարները հարսանեկան զգեստով

Այս տարի լրանում է Սիրուշոյի ամուսնության 10 տարին։ Սիրված երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց մեկնաբանություններում հայտնել է, որ հարսանեկան զարդերի հավաքածուն հիմա ներկայացնելը պատահական չէր։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հարսանեկան զգեստով է։ «Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,- հրապարակումը մակագրել է Սիրուշոն ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել:

Մեկնաբանություններին միացել է նաև դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Գեղեցիկ, կիրթ ու հավերժ աղջնակ մեր Սիրուշո։ Երջանիկ լինես միշտ` ընտանիքիդ ու սիրուդ հետ միասին։ Ճաշակդ էլ` հարատև»,- գրել է նա։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը