Աշխարհ

11.09.2019 18:55


Քայլի Ջենները մերկ լուսանկարվել է «Playboy»-ի համար ամուսնու հետ

Քայլի Ջենները մերկ լուսանկարվել է «Playboy»-ի համար ամուսնու հետ

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, 22-ամյա Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, սոցիալական ցանցերը «պայթեցրել է» գայթակղիչ ֆոտոշարքով։

Кайли Дженнер предстала голой / instagram.com/kyliejenner

Հեռուստաաստղը Instagram-յան էջում լուսանկար է տեղադրել, որը կհրապարակվի «Playboy» ամսագրի աշնանային համարում։ Դրանում Քայլին պատկերված է ընկերոջ՝ Թրևիս Սքոթի հետ։ Լուսանկարի հեղինակը Սաշա Սամսոնովան է, որը հաճախ է համագործակցում Քայլիի հետ։

«Երբ Հյուսթոնը հանդիպում է Լոս Անջելեսին»,- լուսանկարը մակագրել է Ջենները՝ նկատի ունենալով քաղաքները, որոնցում սիրահարները մեծացել են։

Playboy-ի կայում ևս մեկ լուսանկար է հայտնվել, որը ներառված կլինի գալիք համարում։ Դրանում Քայլին կրկին պատկերված է ամուսնու հետ։ Նշվում է, որ հենց նա է նկարահանման ոճաբանը։

Կայքում հրապարակվել է նաեւ Քայլիի և Թրևսիսի մասին նյութի թիզերը։ Համարը, որի հերոսներն են դարձել Kylie Cosmetics-ի հիմնադիրն ու ռեփերը, վաճառքի կհանվի սեպտեմբերի 17-ին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը