Աշխարհ

11.09.2019 11:18


ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում Է 10 մարդ

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում Է 10 մարդ

Առնվազն 10 մարդ Է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջին հերթին նշում Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին:

Նա ինքն Էլ, CNN-ի աղբյուրների տվյալներով՝ շահագրգռված Է այդ պաշտոնում ծառայության հարցում եւ լուրջ հեղինակություն Է վայելում Սպիտակ տանը: Նրան մրցակցություն կարող Է կազմել ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, որն ավելի վաղ մեկ տարի աշխատել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ: Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ը ներառում Է նաեւ ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը քննարկվել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին նաեւ հավակնում են ազգային անվտանգության գծով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաեւ Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը:

Թրամփը սեպտեմբերի 10-ին իր Twitter-ում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է արել ազգային անվտանգության հարցերով օգնականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը