Ասել, որ դատարանը եթե իմը չէ, ուրեմն վատն է, աբսուրդ է․ Սողոմոնյան (տեսանյութ)
«Քաղաքագիտությունն ունի պոպուլիզմի երկու աստիճան՝ ծայրահեղ և այսպես ասած՝ չափավոր պոպուլիզմ։ Հիմա մենք գործ ունենք կատաղած պոպուլիզմի հետ»,-Yerevan Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի վերաբերյալ իշխանության քաղաքականությանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Ենթադրենք՝ Վահե Գրիգորյանը զավթում էր ՍԴ-ն, իրենց ուզած մարդկանց նշանակեցին ՍԴ անդամներ կամ դատավորներ, ինչպես ուզում են՝ անվանեն։ Անցնում է երկու տարի, գալիս է նոր իշխանություն և ասում է նույն բանը՝ ես ո՞նց հավատամ ՍԴ-ին, որը նախորդ շխանության բերածն է։ Հետևաբար, մենք պետք է սրբերի բերենք, իրավագիտություն սովորեցնենք և նշանակենք ՍԴ դատավոր։ Սա պոպուլիզմի ծայրահեղ ձև է։ Ասում է՝ քանի որ ես չեմ նշանակել, չեմ էլ կարող զանգել, հրահանգել, ուրեմն լավը չեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։