Լրահոս

10.09.2019 12:05


Կոտայքում 22-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է КамАЗ-ին. BMW-ից դուրս են բերել նրա մոխրացած դին

Կոտայքում 22-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է КамАЗ-ին. BMW-ից դուրս են բերել նրա մոխրացած դին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի 676 LՍ 23 համարանիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։

Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և զննելով ավտոմեքենան՝ այնտեղ հայտնաբերել են համարանիշները, ինչը ենթադրում է, որ վարորդը ավտոմեքենայի հետևի համարանիշները մեքենայի վրայից հանել և թաքցրել է բեռնախցիկում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։

Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները, զննելով ավտոմեքենան, այնտեղ հայտնաբերել են պայուսակ, որի մեջ առկա է 22-ամյա Դավիթ Արմենի Արզումանյանի անվամբ անձնագիր, ուսանողական տոմս, ոսկյա իրեր և այլ փաստաթղթեր։

Տեղեկությունները, կարծես թե, հաստատվում են, որ մահացածը Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Դ. Արզումանյանն էր, ում ծննդյան օրն էր այսօր։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը