Աշխարհ

10.09.2019 11:45


«Իմ մազերն ավելի լավն են, քան իմ հասակակից ընկերներից շատերինը»․ Թրամփը կրկին հպարտացել է իր սանրվածքով

«Իմ մազերն ավելի լավն են, քան իմ հասակակից ընկերներից շատերինը»․ Թրամփը կրկին հպարտացել է իր սանրվածքով

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ էր հանդիպումը բաց դաշտում անցկացնել՝ փակ տարածքի փոխարեն, որպեսզի բոլորը կարողանային մասնակցել հանդիպմանը։ Նա պատրաստ էր նույնիսկ իր սանրվածքը փչացնել, հայտնում է USA Today-ը։

«Անձրևն առնվազն կապացուցեր, որ սրանք իմ իրական մազերն են»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Սրանք իսկապես իմ մազերն են։ Գուցե, հրաշալի չեն, բայց հաստատապես կարող եմ ասել, որ իմ մազերն ավելի լավն են, քան իմ հասակակից ընկերներից շատերինը։ Շատ ավելի որակով են։ Ավելի լավն են»,-հավելել է ԱՄՆ 45-րդ նախագահը։

Թրամփի սանրվածքը մեկ անգամ չէ, որ սոցցանցերում քննարկման առարկա է դարձել։

Այսպես, հիշեցնենք, որ 2012թ․ հայտնի երգչուհի Շերն իր թվիթերյան էջում կասկածներ էր հայտնել Թրամփի մազերի իրական լինելու կապակցությամբ, ինչին ի պատասխան ԱՄՆ ներկայիս նախագահը, որն այդ ժամանակ սովորական գործարար էր, հայտարարել է, որ ի տարբերություն Շերի՝ իր մոտ ամեն ինչ բնական է։ Արդյունքում երգչուհին բացահայտ կերպով հրաժարվել էր Թրամփին պատկանող Macy՛s ցանցից գնումներ կատարելուց։

Բացի այդ, երդմնակալության արարողությունից առաջ Թրամփը հայտարարել էր, որ հուսահատված չէ սպասվող եղանակային փոփոխությունների կապակցությամբ, քանի որ տեղացող անձրևը կապացուցի բոլորին, որ նա կեղծամ չի կրում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը